Բարի լույս:
Բոլորս էլ գիտենք, որ այսօրը երեկվա շարունակությունն է:
Թե՞ դեռ մեզնից մեկը միամտաբար կարծում է, որ բացվող օրվա հետ կարող է իր կյանքը լրիվ փոխել, նորից սկսել: Չհավատա՛ք:
Աշխարհի ներկա վիճակից ելնելով, սխալ կլինի պնդել, որ Թրամփը, Դի Վենսը և նրանց շրջապատը ատում են Եվրոպան և, առավել ևս, չի կարելի նույն բանն ասել ԱՄՆ-ի մասին։
Ելնելով այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը ու ԵՄ-ը նույն Արևմուտքի կամ բարեկեցիկ միլիարդի օրգանական մասերն են, որոնք կառավարել են աշխարհը՝ սկզբում՝ Եվրոպան, հետո էլ՝ միասին...